18/11/2021

Մարիամ Մելքումյանին Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 17-ի N 595-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 595-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

 

«17» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2021 Թ.    ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՄԱՐԻԱՄ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի     14-րդ հոդվածով և «Հանրային ծառայության մասին»  օրենքի  8-րդ հոդվածի 7-րդ մասով, ինչպես նաև 9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Մ. Մելքումյանի  դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Մարիամ Սամվելի Մելքումյանին 2021  թվականի  նոյեմբերի 18-ից  նշանակել Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղարի պաշտոնում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր:   

2. Աշխատավարձը սահմանել համաձայն հաստիքային ցուցակի: