13/12/2021

Կարեն Միշայի Շահնազարյանին Արդարադատության նախարարության Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի N 643-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն  N  643-Ա 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

 

«10» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԿԱՐԵՆ ՄԻՇԱՅԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.3-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի եզրակացությունը և Կ. Շահնազարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Կարեն Միշայի Շահնազարյանին 2021 թվականի դեկտեմբերի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ 310 858 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: