13/12/2021
Կորյուն Սեյրանի Կյուրեղյանին Արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովան բաժնի ավագ իրավաբանի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի դեկտեմբերի 9-ի N 1755-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1755-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«09» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԿՈՐՅՈՒՆ ՍԵՅՐԱՆԻ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.2-Մ4-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 9-ի եզրակացությունը և Կ. Կյուրեղյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Կորյուն Սեյրանի Կյուրեղյանին 2021 թվականի դեկտեմբերի 13-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ4-1) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Կ. Կյուրեղյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետ Ալբերտ Վիրաբյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ 150 799 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: