16/12/2021

Հարութ Կամոյի Գրիգորյանին Արդարադատության նախարարության Իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ի N 1792-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1792-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «15» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.    ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՀԱՐՈՒԹ ԿԱՄՈՅԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԱՎԱԳ ԻՐԱՎԱԲԱՆԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.1-Մ4-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 2.1-րդ կետը, ինչպես նաև Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 15-ի եզրակացությունը և Հ. Գրիգորյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Հարութ Կամոյի Գրիգորյանին 2021 թվականի դեկտեմբերի 16-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության համակարգի իրավական ապահովման բաժնի ավագ իրավաբանի (ծածկագիր՝ 12-32.1-Մ4-2) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝  150 799 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

Գլխավոր քարտուղար