17/12/2021

Մարինե Ռաֆիկի Մուրադյանին Արդարադատության նախարարության Գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի N 1808-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1808 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «17» ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2021 Թ.     ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ՄԱՐԻՆԵ ՌԱՖԻԿԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ  ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝  12-33.3-Մ2-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի   16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-33.3-Մ2-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 16-ի եզրակացությունը և                                                             Մ. Մուրադյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1.  Մարինե Ռաֆիկի Մուրադյանին 2021 թվականի դեկտեմբերի 20-ից նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-33.3-Մ2-2) պաշտոնում։

  1. Աշխատավարձը սահմանել՝ 212 309 ՀՀ դրամ՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 

Գլխավոր քարտուղար