04/01/2022

Արդարադատության նախարարությունում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ նշակելու և Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 28-ի N 368-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի հունվարի 3-ի N 3-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 3-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«03» ՀՈՒՆՎԱՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 368-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Տեղեկատվության ազատության մասին օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 15-ի N 1204 որոշման N 1 հավելվածի 2-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի         N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը. 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Արդարադատության նախարարությունում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ նշանակել Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար Մարիամ Մելքումյանին։
  2. Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ-մամուլի քարտուղար՝ Մարիամ Մելքումյանին.

       1) ապահովել տեղեկատվության ազատության ապահովման ոլորտում տեղեկատվություն տնօրինողների պարտականությունների իրականացումը՝ Տեղեկատվության ազատության մասին օրենքի պահանջներին համապատասխան։

       3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության աշխատակազում տեղեկատվության ազատության ապահովման համար պատասխանատու պաշտոնատար անձ նշանակելու մասին» N 368-Ա հրամանը: