19/01/2022
Նարինե Կառլենի Մելքոնյանին Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022 թվականի հունվարի 18-ի N 70-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 70-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«18» ՀՈՒՆՎԱՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆԱՐԻՆԵ ԿԱՌԼԵՆԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ
ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.10-Մ3-5) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.10-Մ3-5) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 17-ի եզրակացությունը և Ն. Մելքոնյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Նարինե Կառլենի Մելքոնյանին 2022 թվականի հունվարի 19-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.10-Մ3-5) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ