Արտաշես Սուչյանին վերահսկողական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին ՀՀ Արդարադատության նախարարի N29-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 29-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«20» ՀՈՒՆՎԱՐԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ 

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՏԱՇԵՍ ՍՈՒՉՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 567-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավավելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված  հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1.  2022 թվականի հունվարի 20-ից Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1) պարտականությունների ժամանակավոր կատարումը դնել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ3-1) Արտաշես Սուչյանի վրա՝ մինչև սահմանված կարգով տվյալ պաշտոնում նշանակում կատարելը:

          2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 5-ի «Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը Նարինե Խալաթյանի վրա դնելու մասին» N 567-Ա հրամանը:

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ