21/01/2022
Արտաշես Սուչյանին Վերահսկողական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին ՀՀ Արդարադատության նախարարի N29-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 29-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«20» ՀՈՒՆՎԱՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՏԱՇԵՍ ՍՈՒՉՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-Ի N 567-Ա ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավավելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- 2022 թվականի հունվարի 20-ից Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1) պարտականությունների ժամանակավոր կատարումը դնել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ3-1) Արտաշես Սուչյանի վրա՝ մինչև սահմանված կարգով տվյալ պաշտոնում նշանակում կատարելը:
2. Ուժը կորցրած ճանաչել Արդարադատության նախարարի 2021 թվականի նոյեմբերի 5-ի «Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը Նարինե Խալաթյանի վրա դնելու մասին» N 567-Ա հրամանը:
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ