21/01/2022

Արա Վրեժի Մինասյանին Արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022թ․ հունվարի 21-ի N 89-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 89 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «21» ՀՈՒՆՎԱՐԻ 2022 Թ.  

 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՐԱ ՎՐԵԺԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԱՐԱՐԱՏԻ  ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.5-Ղ5-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Ղ5-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 20-ի եզրակացությունը և  Ա. Մինասյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1.  Արա Վրեժի Մինասյանին 2022 թվականի հունվարի 24-ից նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի պետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Ղ5-1) պաշտոնում։

  1. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 

                                       

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 


 

Գլխավոր քարտուղար