12/01/2022
ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022թվականի հունվարի 12-ի N 24-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 24-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«12» ՀՈՒՆՎԱՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 776-Ա
ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածով, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարի պարտականությունները կատարող Վ. Քալաշյանի 2022 թվականի հունվարի 10-ի N /45.2/527-2022 գրությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2018 թվականի օգոստոսի 15-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 776-Ա հրամանով հաստատված հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
- Հավելվածը լրացնել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչություն բաժնով՝ հետևյալ նոր քաղաքացիական ծառայության պաշտոններով (կետերով).
1) «Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1),
2) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի տեղակալ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ3-1),
3) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության առաջին բաժնի պետ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ4-1),
4) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության առաջին բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-1),
5) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության առաջին բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ4-1),
6) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության առաջին բաժնի իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ6-1),
7) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երկրորդ բաժնի պետ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ4-2),
8) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երկրորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-2),
9) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երկրորդ բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ4-2),
10) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երկրորդ բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ4-3),
11) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երրորդ բաժնի պետ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ4-3),
12) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երրորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-3),
13) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության երրորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-4),
14) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության չորրորդ բաժնի պետ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ4-4),
15) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության չորրորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-5),
16) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության չորրորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-6),
17) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության հինգերորդ բաժնի պետ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ4-5),
18) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության հինգերորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-7),
19) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության հինգերորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-8),
20) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության հինգերորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-9),
21) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության վեցերորդ բաժնի պետ (ծածկագիր՝ 12-32.8-Ղ4-6),
22) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության վեցերորդ բաժնի գլխավոր իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ2-10),
23) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության վեցերորդ բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ4-4),
24) Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության վեցերորդ բաժնի ավագ իրավաբան (ծածկագիր՝ 12-32.8-Մ4-5)»:
- Հավելվածի «Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» բաժինից հանել 1-3 կետերը և համապատասխան պաշտոնները:
- Հավելվածի Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայություն բաժինից հանել 1, 1.1, 2-5, 7-8 և 10-25 կետերը և համապատասխան պաշտոնները:
- Ուժը կորցրած ճանաչել Հավելվածի «Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն» և Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայություն բաժինները:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ