27/01/2022

Փերի Վիգենի Խաչատրյանին Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարմնի ավագ մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022թ․ հունվարի 26-ի N 119-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 119-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

«26» ՀՈՒՆՎԱՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՓԵՐԻ ՎԻԳԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.4-Մ3-1)  ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  12-3-22.4-Մ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 25-ի եզրակացությունը և Փ. Խաչատրյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Փերի Վիգենի Խաչատրյանին 2022 թվականի հունվարի 27-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  12-3-22.4-Մ3-1) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Փ. Խաչատրյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝  12-3-22.4-Մ3-2) Սամվել Գուրջանյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

ՓԵՐԻ ՎԻԳԵՆԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.4-Մ3-1)  ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

                                           ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Գլխավոր քարտուղար