02/02/2022
Մերի Գևորգի Գրիգորյանին Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022թ․ փետրվարի 1-ի N 145-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 145-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«01» ՓԵՏՐՎԱՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՄԵՐԻ ԳԵՎՈՐԳԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝
12-3-22.3-Մ6-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ6-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հունվարի 27-ի եզրակացությունը և Մ. Գրիգորյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Մերի Գևորգի Գրիգորյանին 2022 թվականի փետրվարի 2-ից, 6 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ6-1) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Մ. Գրիգորյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.3-Մ3-15) Տաթևիկ Խաչատրյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ