Արդարադատության նախարարի 2021թվականի հունվարի 19-ի N 8-Լ հրամանում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 76-Լ հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 76-Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ «14» ՓԵՏՐՎԱՐԻԻ 2022 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 8-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 18-ի N 371-Ն որոշմամբ հաստատված N 10-րդ և 12-րդ հավելվածները.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝

 

1. Արդարադատության նախարարի 2021 թվականի հունվարի 19-ի «Քրեակատարողական ծառայության հանրային ծառայողների հատուկ ուսուցման դասընթացների ավարտին ֆիզիկական և կրակային պատրաստության ստուգման համար ֆիզիկական վարժությունների ու կրակային վարժաձևերի (իրենց համապատասխան փամփուշտների քանակով և գնահատման միավորներով) համապատասխան նորմատիվները հաստատելու մասին» N 8-Լ հրամանի 2-րդ կետով հաստատված N 2 հավելվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կրակային պատրաստության ստուգման ժամանակ ծառայողին հատկացվում է՝ ատրճանակով կրակային պատրաստության համար ընդհանուր 12 փամփուշտ՝ 9 հատ ուսուցողական նպատակով կրակ արձակելու համար և 3 հատ կրակային պատրաստականության ստուգարք հանձնելու համար և ինքնաձիգով կրակային պատրաստության համար ընդհանուր 12 փամփուշտ՝ 9 հատ ուսուցողական նպատակով կրակ արձակելու համար և 3 հատ կրակային պատրաստականության ստուգարք հանձնելու համար»:

          

                   ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ