24/02/2022
Հայկ Սանոյանին արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2022թվականի փետրվարի 23-ի 86-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 86-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«23» ՓԵՏՐՎԱՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԿ ՌՈԲԵՐՏԻ ՍԱՆՈՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.8-Ղ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը, ինչպես նաև Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի փետրվարի 23-ի եզրակացությունը և Հ. Սանոյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հայկ Ռոբերտի Սանոյանին 2022 թվականի փետրվարի 24-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.8-Ղ2-1) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Հ. Սանոյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար (ծածկագիր՝ 12-Ղ1-1) Սիրվարդ Գևորգյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ