04/03/2022

Անի Մխիթարյանին արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 98-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N 98-Ա       

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

«04» ՄԱՐՏԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

 

ԱՆԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ  ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի   110-րդ և 130-րդ հոդվածներով, ինչպես նաև Հանրային ծառայության մասին օրենքի     9-րդ հոդվածի 10-րդ մասով և հիմք ընդունելով Ա. Մխիթարյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Անի Աշոտի Մխիթարյանին 2022 թվականի մարտի 7-ից ազատել Արդարադատության նախարարի խորհրդականի պաշտոնից:

2. Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը:

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ