14/03/2022

Սուրեն Ռոբերտի Մուշեղյանին Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում նշանակելու մասին Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022թ․մարտի 11-ի N 346- Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

«11» ՄԱՐՏԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՍՈՒՐԵՆ ՌՈԲԵՐՏԻ ՄՈՒՇԵՂՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԱՄԵԹՈԴԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.1-Մ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.1-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 11-ի եզրակացությունը և  Ս. Մուշեղյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Սուրեն Ռոբերտի Մուշեղյանին 2022 թվականի մարտի 14-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.1-Մ2-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Գլխավոր քարտուղար