01/04/2022

Գարիկ Աբելյանին արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եվ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի 2022 թվականի մարտի 31-ի N 139-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  139-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«31» ՄԱՐՏԻ 2022 Թ.                                                                                                                                                                ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 


ԳԱՐԻԿ ԱՐԹՈՒՐԻ ԱԲԵԼՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ, ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.3.2-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը, ինչպես նաև Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 30-ի եզրակացությունը և Գ. Աբելյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1.Գարիկ Արթուրի Աբելյանին 2022 թվականի ապրիլի 1-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.3.2-Ղ3-1) պաշտոնում։

2.Փորձաշրջանի ընթացքում Գ. Աբելյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետ (ծածկագիր՝ 12-34.4-Ղ2-1) Էմիլ Մարգարյանին:

3.Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ