08/04/2022

Լիլիթ Ավետիսյանին արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի N 465-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 465 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 «07» ԱՊՐԻԼԻ 2022 Թ.                                                                                                                                                                   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ


ԼԻԼԻԹ ԳԵՂԱՄԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԲԱՐԵՎԱՐՔՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.1-Մ2-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը, ինչպես նաև Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 7-ի եզրակացությունը և Լ. Ավետիսյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

1.Լիլիթ Գեղամի Ավետիսյանին 2022 թվականի ապրիլի 8-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության անձնակազմի       կառավարման վարչության բարեվարքության հարցերով կազմակերպչի (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-1) պաշտոնում։

2.Փորձաշրջանի ընթացքում Լ. Ավետիսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության անձնակազմի կառավարման   վարչության գլխավոր մասնագետ (ծածկագիր՝ 12-33.1-Մ2-2) Արփինե Մեսրոպյանին:

3.Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Գլխավոր քարտուղար