08/04/2022

Անի Ահարոնյանին արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի N 460-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 460-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

«07» ԱՊՐԻԼԻ 2022 Թ.                                                                                                                                                                 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՆԻ ԳԱԳԻԿԻ ԱՀԱՐՈՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-33.3-Մ2-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի  3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-33.3-Մ2-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 6-ի եզրակացությունը և Ա. Ահարոնյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 1.Անի Գագիկի Ահարոնյանին 2022 թվականի ապրիլի 8-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության գնումների կազմակերպման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-33.3-Մ2-2) պաշտոնում։

2.  Փորձաշրջանի ընթացքում Ա. Ահարոնյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գնումների կազմակերպման և տնտեսական ապահովման վարչության պետ (ծածկագիր՝ 12-33.3-Ղ3-1) Կարեն Շահնազարյանին:

3.  Աշխատավարձը սահմանել՝  համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

                                                                                                                                                                                                     ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Գլխավոր քարտուղար