07/04/2022

Արման Ավետիսյանին արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին ՀՀ ԱՆ N 149-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 149-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«07» ԱՊՐԻԼԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ՎՐԱ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված  հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1.  2022 թվականի ապրիլի 7-ից Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի (ծածկագիր՝ 12-Գ1-Ղ2-1) պարտականությունների ժամանակավոր կատարումը դնել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության քաղաքացիական կացության ակտերի գրանցման և արխիվի բաժնի պետ (ծածկագիր՝ 12-Գ1-18.1-Ղ4-1) Արման Ավետիսյանի վրա՝ մինչև սահմանված կարգով տվյալ պաշտոնում նշանակում կատարելը:

 

 

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ