14/04/2022

Արտակ Ղուլյանին արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի N 169-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 169-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«13» ԱՊՐԻԼԻ 2022 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐՏԱԿ ՂՈՒԼՅԱՆԻՆ «ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի  109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Ա. Ղուլյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Արտակ Օհանի Ղուլյանին 2022 թվականի ապրիլի 14-ից ազատել «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից և լուծել 2021 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N 16 աշխատանքային պայմանագիրը:

 

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ