14/04/2022
Ձոնիկ Մարգարյանին «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին արդարադատության նախարարի N 167-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 167-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«13» ԱՊՐԻԼԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՁՈՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Ձ. Մարգարյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Ձոնիկ Հրանտիկի Մարգարյանին 2022 թվականի ապրիլի 14-ից ազատել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից և լուծել 2021 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 55 ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ