15/04/2022
ՀՀ արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի N 502-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 502-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«14» ԱՊՐԻԼԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՆԻ ՍԱՐՄԵՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի 2-րդ ենթակետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 26-րդ կետի 3-րդ ենթակետը և Ա. Միքայելյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. 2022 թվականի ապրիլի 15-ից լուծել Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-32.1-Ղ4-1) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնող Անի Սարմենի Միքայելյանի հետ 2019 թվականի սեպտեմբերի 18-ին կնքված N 60 ժամկետային աշխատանքային պայմանագիրը:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ