15/04/2022

Դավիթ Ղուլյանին «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին ՀՀ արդարադատության նախարարի N 181-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 181-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«14» ԱՊՐԻԼԻ 2022 Թ.   ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԴԱՎԻԹ ՂՈՒԼՅԱՆԻՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 15-րդ հոդվածով և 16-րդ հոդվածի 1.5-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով  Դ. Ղուլյանի դիմումը.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Դավիթ Գագիկի Ղուլյանին 2022 թվականի ապրիլի 15-ից նշանակել «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր:

 

       

     

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ