15/04/2022
Անի Միքայելյանին Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի պաշտոնում նշանակելու մասին նախարարի N 182-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 182-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«14» ԱՊՐԻԼԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՆԻ ՍԱՐՄԵՆԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.1-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.1-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 14-ի եզրակացությունը և Ա. Միքայելյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Անի Սարմենի Միքայելյանին 2022 թվականի ապրիլի 15-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.1-Ղ3-1) պաշտոնում։
2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ