18/04/2022

Արսեն Մնացականյանին «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնում նշանակելու մասին ՀՀ Արդարադատության նախարարի N 187-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 187-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

«18» ԱՊՐԻԼԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՐՍԵՆ ՆՈՐԻԿԻ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենս­գրքի    14-րդ հոդվածով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի   1-ին մասի 9-րդ կետով և 68-րդ հոդվածի 6-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշման հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրության 9.5.13 կետը և Ա. Մնացականյանի դիմումը.

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

1. Արսեն Նորիկի Մնացականյանին 2022 թվականի ապրիլի 19-ից նշանակել «Պաշտոնական տեղեկագիր» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել աշխատանքային պայմանագիր:

 

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ