27/04/2022
ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022 թվականի ապրիլի 21-ի N534-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 534-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«21» ԱՊՐԻԼԻ 2022 Թ.
ՔԱՂ.ԵՐԵՎԱՆ
ԱՐՄԵՆ ԳԱԳԻԿԻ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 2-3-22.11-Մ3-4) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.11-Մ3-4) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 20-ի եզրակացությունը և Ա. Սարգսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արմեն Գագիկի Սարգսյանին 2022 թվականի ապրիլի 22-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.11-Մ3-4) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Ա. Սարգսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.11-Մ3-2) Համլետ Գևորգյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ