27/04/2022
ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022 թվականի ապրիլի 27-ի N566-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 566-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«27» ԱՊՐԻԼԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԿԱՐԵՆ ՎԱԼԵՐԻԻ ԱՐՏԱՇԵՍՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.5-Մ3-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի ապրիլի 26-ի եզրակացությունը և Կ. Արտաշեսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Կարեն Վալերիի Արտաշեսյանին 2022 թվականի ապրիլի 28-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-3) պաշտոնում։
2. Փորձաշրջանի ընթացքում Կ. Արտաշեսյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.5-Մ3-4) Մուրադ Մարգարյանին:
3. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ