05/05/2022

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022 թվականի մայիսի 5-ի N 631-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 631-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

 «05» ՄԱՅԻՍԻ 2022 Թ.                                                                       

ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ԱՍՏՂԻԿ ԱՐՏԱՇԵՍԻ ՄԵԼԻՔ-ՔԱՐԱՄՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-18.2-Մ2-3)  ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ2-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 4-ի եզրակացությունը և  Ա. Մելիք-Քարամյանի դիմումը.

 Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Աստղիկ Արտաշեսի Մելիք-Քարամյանին 2022 թվականի մայիսի 6-ից նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-Գ1-18.2-Մ2-3) պաշտոնում։

      2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին»      օրենքի:

 

 

                                                          ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ 

Գլխավոր քարտուղար