13/05/2022

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022 թվականի մայիսի 12-ի N 653-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 653 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

 

     «12» ՄԱՅԻՍԻ 2022 Թ.                                                                         

ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 ԼԱՌԱ ԱՐԹՈՒՐԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.5-Ղ4-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ4-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի մայիսի 11-ի եզրակացությունը և  Լ. Պետրոսյանի դիմումը.

 Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Լառա Արթուրի Պետրոսյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության արտաքին կապերի բաժնի պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ4-2) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ

 

Գլխավոր քարտուղար