29/04/2022

ՀՀ արդարադատության նախարարի ապրիլի 27-ի N 207-Ա հրաման

 

Հ Ր Ա Մ Ա Ն   N 207-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

«27» ԱՊՐԻԼԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՆՈՏԱՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐԸ, ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՂ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության` 2011 թվականի սեպտեմբերի 29-ի N 1394-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 6-րդ կետը և Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

        1. Հաստատել նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի ծրագիրը՝ համաձայն  N 1 հավելվածի:

       2. Հաստատել նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի ժամանակացույցը և դասընթացներին մասնակցող նոտարների թեկնածուների ցանկը՝ համաձայն                       N 2 հավելվածի:

3. Սահմանել, որ նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի մեկ մասնակցի մեկ ակադեմիական ժամի արժեքը, համաձայն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից ներկայացված նախահաշվի, կազմում է 3000 (երեք հազար) ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

4. Սահմանել, որ նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի արժեքը մասնակիցները վճարում են §Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն¦ պետական ոչ առևտրային կազմակերպության` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչությունում գործող  900018004821 հաշվեհամարին:

 

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                         Հավելված N 1

                                                                                                               Հայաստանի   Հանրապետության

                                                                                                                արդարադատության նախարարի

                                                                                                                  2022 թվականի ապրիլի 27-ի

                                                                                                                    N 207-Ա հրամանի

 

 

ԾՐԱԳԻՐ

Նոտարի թեկնածուների գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի

 

 

 

Թեմա

Ունկնդրի աշխատանքի ծավալը

/ակադեմիական ժամ/

 

ընդամենը

այդ թվում

դասախոսություն

գործնական պարապմունք

1.

Հաղորդակցման հմտություններ

6

6

 

2.

Նոտարական էթիկա

4

4

 

3.

Քրեական օրենսդրություն

4

4

 

3.1

Նոտարը որպես հանցագործության սուբյեկտ

2

2

 

3.2

«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենք

2

2

 

4.

Քաղաքացիական օրենսդրություն

20

20

 

4.1

Քաղաքացիական իրավունքի կարգավորման առարկան, մեթոդը և սկզբունքները

2

2

 

4.2

Քաղաքացիական օրենսդրությունը և քաղաքացիական իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերը

2

2

 

4.3

Քաղաքացիական իրավունքների և պարտականությունների ծագումը

2

2

 

4.4

Քաղաքացիական իրավունքի սուբյեկտները և նրանց իրավունակության և գործունակության հասկացությունն ու ծագումը

2

2

 

4.5

Քաղաքացիական գործարքների և պայմանագրերի հասկացությունն ու տեսակները

2

2

 

4.6

Նոտարական վավերացում պահանջող քաղաքացիարիավական գործարքների և պայմանագրերի հասկացությունն ու տեսակները

4

4

 

4.7

Ժառանգական իրավունքի հասկացությունը, իրացման եղանակներն ու միջոցները

6

6

 

5.

Վարչական օրենսդրություն

4

4

 

5.1

Նոտարական գործողությունների վիճարկման վերաբերյալ գործերի վարույթները

4

4

 

6 .

Նոտարիատի վերաբերյալ օրենսդրություն

12

12

 

6.1

Նոտարական գործունեության և նոտարի իրավական դրության առանձնահատկությունները

2

2

 

6.2

Նոտարական գործունեությանը ներկայացվող պահանջները

2

2

 

6.3

Գործարքների վավերացումը, ժառանգության իրավունքի վկայագիր տալը, ժառանգության պահպանումն ու կառավարումը

2

2

 

6.4

Նոտարական այլ գործողություններ

2

2

 

6.5

Նոտարի գործունեությունը կանոնակարգող ենթաօրենսդրական ակտերը

2

2

 

6.6

Նոտարական պալատի նպատակն ու խնդիրները

2

2

 

7.

«ՀՀ Էլեկտրոնային նոտար» համակարգը և համակարգչային հմտություններ

10

10

 

7.1

«ՀՀ Էլեկտրոնային նոտար» համակարգը

6

6

 

7.2

Էլեկտրոնային փաստաթղթերի կազմման տեխնիկա

4

4

 

8.

Գործնական պարապմունք

60

 

60

 

Ընդամենը

120

60

60

                                                                                                                   

 

 Հավելված N 2

Հայաստանի   Հանրապետության

                                                                                                                արդարադատության նախարարի

                                                                                                                  2022 թվականի ապրիլի 27-ի

                                                                                                                    N 207-Ա հրամանի 

 

 

 

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

 

Նոտարի թեկնածուների նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացի

 

 

 

N

սկիզբ

ավարտ

1.

16.05.2022թ․

16.08․2022թ․

 

 

 

Դասընթացների անցկացումն՝ ըստ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հաստատած դասացուցակի՝ շաբաթական երկու օր գրաֆիկով:

 

 

ՑԱՆԿ

 

Նոտարական գործունեության իրականացման հմտությունների ուսուցման դասընթացին մասնակցող նոտարի թեկնածուների

 

N

Ազգանուն, անուն, հայրանուն

1.

Դավթյան Սամվել Ռազմիկի

2.

Սանթոյան Լուսինե Կարենի

3.

Վարդանյան Նարե Գագիկի

 

 

                                                                                                        :