03/01/2022
ՀՀ արդարադատության նախարարի հունվարի 3-ի N 1-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1-L
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«03» ՀՈՒՆՎԱՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N 103-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի N 2187-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Վարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 31-ի N 1514-Լ որոշումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Արդարադատության նախարարի 2019 թվականի մարտի 29-ի «Արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատելու մասին» N 103-Լ հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) ուժը կորցրած ճանաչել հրամանի 1-ին կետի 10-րդ ենթակետը,
2) հրամանի 1-ին կետը լրացնել նոր 13-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«13) Վերահսկողական վարչության կանոնադրությունը՝ համաձայն N13 հավելվածի:»,
3) հրամանը լրացնել N13 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ