26/05/2022

Մարինե Յայլախանյանին արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնում նշանակելու մասին N 261-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  261-Ա 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 

 

«25» ՄԱՅԻՍԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

ՄԱՐԻՆԵ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՅԱՅԼԱԽԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ  ԳՐԱՆՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-Գ1-Ղ2-1)                  ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի           16-րդ մասով,  16-րդ հոդվածի 3-րդ մասով և հիմք ընդունելով Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի (ծածկագիր՝ 12-Գ1-Ղ2-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի` 2022 թվականի մայիսի 24-ի եզրակացությունը և Մ. Յայլախանյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Մարինե Անդրանիկի Յայլախանյանին 2022 թվականի մայիսի 26-ից նշանակել Արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի (ծածկագիր՝ 12-Գ1-Ղ2-1) պաշտոնում։

2.  Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 

 

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԿԱՏԱՐՈՂ՝                                          ԵՐԱՆՈՒՀԻ ԹՈՒՄԱՆՅԱՆՑ