07/06/2022

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022 թվականի հունիսի 7-ի N 776-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 776-Ա 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ

«07» ՀՈՒՆԻՍԻ 2022 Թ.                                                                      

ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

ԱԶԱՏ ՄԱՐՏԻՐՈՍԻ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.4-Մ3-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 6-ի եզրակացությունը և Ա. Բարսեղյանի դիմումը.

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

  1. Ազատ Մարտիրոսի Բարսեղյանին 2022 թվականի հունիսի 8-ից, 9 ամիս փորձաշրջանով, նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-3) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Ա. Բարսեղյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.4-Մ3-2)  Սամվել Գուրջանյանին:
  3.  Աշխատավարձը սահմանել՝  համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

      ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

       ԿԱՏԱՐՈՂ՝  

                                                                                              ՆՎԱՐԴ ՎԱՐԴԱՆՅԱՆ 

Գլխավոր քարտուղար