09/06/2022

ՀՀ Արդարադատության նախարարի N 288-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն N  288-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

 

«09» ՀՈՒՆԻՍԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի պարտականությունների ժամանակավոր կատարումը Գարեգին Խաչատրյանի վրա դնելու մասին

 

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության վարչապետի` 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը և Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022 թվականի հունիսի 8-ի N 785-Ա հրամանը.

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ`

 

  1. 2022 թվականի հունիսի 10-ից Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ2-1) պարտականությունների ժամանակավոր կատարումը դնել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության վերակազմակերպումների և հիմնադրամների գրանցման բաժնի պետ (ծածկագիր՝ 12-34.2-Ղ4-4) Գարեգին Խաչատյանի վրա մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու՝ օրենքով սահմանված հիմքի վերացումը:

 

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ