13/07/2022
Լալա Ռուբենի Ներսեսյանին Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին արդարադատության նախարարի N 359-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն N 359-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«12» ՀՈՒԼԻՍԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԼԱԼԱ ՌՈՒԲԵՆԻ ՆԵՐՍԵՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-34.2-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 11-ի եզրակացությունը և Լ. Ներսեսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Լալա Ռուբենի Ներսեսյանին 2022 թվականի հուլիսի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի տեղակալի (ծածկագիր՝ 12-34.2-Ղ3-1) պաշտոնում։
- Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ