13/07/2022

Նելլի Ավետիսյանին Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետի  պաշտոնում նշանակելու մասին արդարադատության նախարարի N 361-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն  N  361-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 

 

«12» ՀՈՒԼԻՍԻ 2022 Թ.  ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.2-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 12-ի եզրակացությունը և  Ն. Ավետիսյանի դիմումը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝

 

  1. Նելլի Հովիկի Ավետիսյանին 2022 թվականի հուլիսի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.2-Ղ3-1) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:

 

 

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ