22/07/2022

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի՝ 2022 թվականի հուլիսի 21-ի N 1018-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1018-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
 «21» ՀՈՒԼԻՍԻ 2022 Թ.                                                                       
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 ԱՐՄԵՆՈՒՀԻ ՀԱՅԿԻ ՀԱՊԵՏՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-23.1-Ղ4-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-23.1-Ղ4-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 20-ի եզրակացությունը և Ա. Հապետյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Արմենուհի Հայկի Հապետյանին 2022 թվականի հուլիսի 22-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնի պետի (ծածկագիր՝ 12-3-23.1-Ղ4-1) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար