22/07/2022
ՀՀ Արդարադատության նախարարի հուլիսի 22-ի N 400-Լ հրաման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«22» ՀՈՒԼԻՍԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
Հ Ր Ա Մ Ա Ն N 400-Լ
ՔՐԵԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
- Սահմանել՝ քրեկատարողական ծառայողների վերապատրաստման կարգը՝ համաձայն Հավելվածի:
- Սահմանել, որ քրեակատարողական ծառայողների 2022 թվականի վերապատրաստումներն իրականացնելու նպատակով՝
1) Քրեակատարողական ծառայության պետը՝ մինչև 2022 թվականի օգոստոսի 10-ը, Արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում.
ա. ընթացիկ տարվա քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարիքի գնահատման արդյունքում անհրաժեշտ վերապատրաստման թեմաներն ու ժամանակացույցը,
բ. ընթացիկ տարվա վերապատրաստման ժամանակացույցը.
2) «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը՝ մինչև 2022 տարվա օգոստոսի 25-ը, Արդարադատության նախարարի հաստատմանն է ներկայացնում քրեակատարողական ծառայողների ընթացիկ տարվա վերապատրաստումների դասախոսությունների և գործնական պարապմունքների ցանկերը` նշելով դրանց ընդհանուր ժամաքանակները:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ