03/05/2022
ՀՀ Արդարադատության նախարարի 2022 թվականի մայիսի 3-ի N 219-L հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 219-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«03» ՄԱՅԻՍԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի N 347-Լ ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կանոնադրությունը հաստատելու մասին»
N 347-Լ հրամանի 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
- 9-րդ կետի 1-ին ենթակետում «այլընտրանքային խափանման միջոցների» բառերից հետո լրացնել «՝ տնային կալանքի և վարչական հսկողության» բառերը.
- 11-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«8) օրինապահ վարքագծի ձևավորման, վերասոցիալականացման և կրկնահանցագործությունների նվազեցման նպատակով ռիսկերի և պահանջմունքների գնահատման իրականացումը.»,
- 11-րդ կետը լրացնել նոր 9-րդ, 10-րդ և 11-րդ ենթակետերով` հետևյալ բովանդակությամբ.
«9) ռիսկերի և պահանջմունքների գնահատման արդյունքների հիման վրա անհատական վերասոցիալականացման ծրագրերի մշակումը և իրականացումը․
10) Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլնտրանքային խափանման միջոցների՝ տնային կալանքի և վարչական հսկողության, անվտանգության միջոցների, պատիժների և վերահսկողությունների հետ զուգահեռ կիրառվող էլեկտրոնային հսկողության իրականացումը․
11) օրենքով սահմանված կարգով այլ լիազորությունների իրականացումը։»,
4) 22-րդ կետը լրացնել նոր 2.1-ին ենթակետով հետևյալ բովանդակությամբ.
«2.1) կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժինը,»։
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ՝
ԱՐՄԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ