12/07/2022

ՀՀ Արդարադատության նախարարի 2022 թվականի հուլիսի 12-ի N  361-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն  N  361-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«12» ՀՈՒԼԻՍԻ 2022 Թ.                                                      
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՆԵԼԼԻ ՀՈՎԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈԽՕԳՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.2-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով և 16-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.2-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 12-ի եզրակացությունը և Ն. Ավետիսյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Նելլի Հովիկի Ավետիսյանին 2022 թվականի հուլիսի 13-ից նշանակել Արդարադատության նախարարության իրավական փոխօգնության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.2-Ղ3-1) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
 
ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ