22/08/2022
ՀՀ Արդարադատության նախարարի 2022 թվականի օգոստոսի 22-ի N 495-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 495-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«22» ՕԳՈՍՏՈՍԻ 2022 Թ.
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՍԵՐԳԵՅ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԻ
ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 110-րդ և 130-րդ հոդվածներով և Հանրային ծառայության մասին օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Ս. Սարուխանյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Սերգեյ Արտուշի Սարուխանյանին 2022 թվականի օգոստոսի 22-ից ազատել Արդարադատության նախարարի օգնականի պաշտոնից:
-
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Սիրվարդ Գևորգյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել վերջնահաշվարկի կատարումը: