14/09/2022

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թվականի սեպտեմբերի 13ի N 1392-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1392-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«13» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.                                                                  
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
 ՎԱՀԵ ՎԱՀԱԳՆԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.8-Մ3-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշմամբ սահմանված հավելվածի 7-րդ կետը, Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝  12-3-22.8-Մ3-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի սեպտեմբերի 9-ի եզրակացությունը և Վ. Մելքումյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Վահե Վահագնի Մելքումյանին 2022 թվականի սեպտեմբերի 14-ից 9 ամիս փորձաշրջանով նշանակել Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-3) պաշտոնում։
  2. Փորձաշրջանի ընթացքում Վ. Մելքումյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ մասնագետ (ծածկագիր՝ 12-3-22.8-Մ3-1) Հարություն Գրիգորյանին:
  3. Աշխատավարձը սահմանել համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար