22/09/2022
Արդարադատության նախարարի N 576-Լ հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 576-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«20» ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՏՈՒԿ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ՈՐԱԿՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՆ ՉԱՓԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ պարբերության 2-րդ կետով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ
-
Հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացակում ներառված հանրային ծառայողներին «Պետականպաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրման չափը որոշելու մեթոդաբանությունը՝ համաձայն N 1 Հավելվածի:
-
Հաստատել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման ծառայության պաշտոնների անվանացակում ներառված հանրային ծառայողներին «Պետականպաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանված կարգով հատուկ առաջադրանքների և (կամ) որակյալ աշխատանքի կատարման համար պարգևատրման չափի հաշվարկման կարգը՝ համաձայն N 2 Հավելվածի։
-
Սույն հրամանով սահմանված կանոնները կիրառելի են միայն Կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարված վերաբաշխման արդյունքում Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը պարգևատրման համար հատկացված լրացուցիչ գումարի բաշխման նկատմամբ։
-
Սույն հրամանն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: