06/10/2022
Արդարադատության նախարարի N 604-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 604-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«06» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ.
ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՆԱՀԻՏ ՎԼԱԴԻԿԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-32.5-Ղ3-1) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 12-ի N 441-Ն որոշումը, ինչպես նաև՝ Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 6-ի եզրակացությունը և Ա. Աբրահամյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
-
Անահիտ Վլադիկի Աբրահամյանին 2022 թվականի հոկտեմբերի 7-ից, 12 ամիս փորձաշրջանով, նշանակել Արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի (ծածկագիր՝ 12-32.5-Ղ3-1) պաշտոնում։
-
Փորձաշրջանի ընթացքում Ա. Աբրահամյանի փորձաշրջանը համակարգող նշանակել Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ (ծածկագիր՝ 12-Ղ2-1) Նվարդ Վարդանյանին:
-
Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի: