12/10/2022
ՀՀ արդարադատության նախարարի N 631-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 631-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
«12» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 625-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Արդարադատության նախարարի 2022 թվականի հոկտեմբերի 11-ի «Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը հաստատելու և Արդարադատության նախարարի 2020 թվականի հուլիսի 14-ի N 258-Ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 625-Ա հրամանի հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն Հավելվածի:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ՝
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Հավելված
Արդարադատության նախարարի
2022 թվականի հոկտեմբերի 12-ի
N 631-Ա հրամանի
Հավելված
Արդարադատության նախարարի
2022 թվականի հոկտեմբերի 11-ի
N 625-Ա հրամանի
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Արմենուհի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Հանձնաժողովի նախագահ, Արդարադատության նախարարի տեղակալ
|
Հայկ ՍԱՆՈՅԱՆ
|
Հանձնաժողովի անդամներ՝ Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության պետ
|
Տիգրան ԴԱԴՈՒՆՑ
|
Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն
|
Մարգարիտա ԶԱԼԻԲԵԿՅԱՆ
|
Արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության պետի տեղակալ
|
Հայկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
|
Ֆինանսների նախարարության իրավաբանական վարչության պետ
|
Արտյոմ ՂԱԶԱՐՅԱՆ |
Պետական եկամուտների կոմիտեի իրավաբանական վարչության սնանկության բաժնի պետ
|
Մասիս ՆԱՍԻԲՅԱՆ
|
Էկոնոմիկայի նախարարության ներդրումային ծրագրերի վարչության փորձագետ
|
Արթուր ԱԹԱԲԵԿՅԱՆ
|
Սնանկության դատարանի նախագահ |
Արսեն ՉԻՏՉՅԱՆ |
«Սնանկության գործերով կառավարիչների կոլեգիա» ինքնակարգավորվող կազմակերպության դիտորդ խորհրդի նախագահ
|
Տիգրան ՄԱՐԿՈՍՅԱՆ |
Իրավաբան գիտնական (համաձայնությամբ) |
Տիգրան ՍԱՀԱԿՅԱՆ |
Տնտեսագետ գիտնական (համաձայնությամբ): |
: