17/10/2022
ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թվականի Հոկտեմբերի 17-ի N 1578-Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 1578-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
«17» ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԷՄԻԼՅԱ ՎԱՆԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-23.1-Մ2-3) ՊԱՇՏՈՆՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 11-րդ հոդվածով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-23.1-Մ2-3) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 14-ի եզրակացությունը և Է. Հայրապետյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
- Էմիլյա Վանիկի Հայրապետյանին 2022 թվականի հոկտեմբերի 18-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի հաշվառման և վիճակագրության բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-23.1-Մ2-3) պաշտոնում։
- Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ