01/11/2022
Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանի N 680 Ա հրաման
Հ Ր Ա Մ Ա Ն N 680-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱ ՆԱԽԱՐԱՐԻ
«01» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 Թ. ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԱՐՏԱԿ ՂԱԶԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով քրեակատարողական ծառայության պետ Ս. Ատոմյանի 2022 թվականի նոյեմբերի 1-ի թիվ Ե 40/10-7737 գրությամբ ներկայացված առաջարկությունը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արտակ Սամսոնի Ղազարյանին 2022 թվականի նոյեմբերի 2-ից ազատել զբաղեցրած պաշտոնից և փոխադրման կարգով նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետ:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԿԱՏԱՐՈՂ՝
ԳՐԻԳՈՐ ՄԻՆԱՍՅԱՆ