07/11/2022

ՀՀ Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի 2022 թվականի Նոյեմբերի 4-ի N 1719-Ա հրաման

Հ Ր Ա Մ Ա Ն   N 1719-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ
 «04» ՆՈՅԵՄԲԵՐԻ 2022 Թ.                                                      
 ՔԱՂ. ԵՐԵՎԱՆ
ԳԵՐԱՍԻՄ ԱՐՏՈՒՐԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՎԵՐԱՍՈՑԻԱԼԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 12-3-22.2.1-Մ2-2) ՊԱՇՏՈՆՈՒՄ  ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով,  16-րդ հոդվածի 4-րդ մասով և հիմք ընդունելով Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.2.1-Մ2-2) թափուր պաշտոնն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հարցազրույցն անցկացնող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 4-ի եզրակացությունը և  Գ. Հարությունյանի դիմումը.
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ   Ե Մ՝
  1. Գերասիմ Արտուրի Հարությունյանի 2022 թվականի նոյեմբերի 7-ից նշանակել Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 12-3-22.2.1-Մ2-2) պաշտոնում։
  2. Աշխատավարձը սահմանել՝ համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի:                  
 
ՍԻՐՎԱՐԴ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Գլխավոր քարտուղար